jasper.
ՅԱՍՊԻ ՅԱՍՊԻՍ. Նովին ձայնիւ ասի եւ յայլ լեզուս. ἱάσπις jaspis. իտ. jasoide, diaspro. էսպ, էսէպ, էշֆ, եէշիմ, եէսիմ. Ակն պատուական՝ այլեւայլ գունով. ազնիւն կանաչագոյն՝ նման զմրխտոյ. Տե՛ս (Ել. ՟Ի՟Ը. 18։ ՟Լ՟Թ. 11։ Ես. ՟Ժ՟Դ. 12։ Յայտ. ՟Դ. 3։ ՟Ի՟Ա. 11. 18. 19։)
Յասպիս տեսլեամբ զմրըխտոյ է. է՛ որ թխագոյն դեղին, այլ եւ բազմագոյն եւ այլն. (Տօնակ.։)
• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մի տեսակ ազնիւ քար» ՍԳր. որ և յասպի Յայտ. դ. 3 (սեռ. -ւոյ), Լմբ. յայտ. կէ. «յասպիսից շինուած» Սասն. 67. = Յայտ. դ. 3 յասպւոյ սեռականի դէմ նը-կատելու է՝ որ Լմբ. յայտ. ժ. կէ. երեք անգամ գրում է յասպոյ, որով ուղղականը լինում է յասպ. իսկ Ս. Գրքի վերջին հրատարակու-թիւնը (Պօլիս 1895) պարզապէս դնում է յասպսոյ, որով ջնջւում են թէ՛ յասպի և թէ յասպ ձևերը. բուն ուղղական յասպի ձևը ունի Լմբ. յայտ. կէ։
• = Յն, ἰασπις հոմանիշից, որից են նաև լտ. iaspis, գերմ. Jaspis, ռուս. ястисъ, ֆրանս. jaspe ևն. յունարէնն էլ փոխառեալ է փիւնիկերէնից. հմմտ. եբր. [hebrew word] yasəpe «յասպիս» (Boisacq 364). բոլորի սկիզբն է ասուր. yašupū, ašpū, yašpu (Gesenius17 326), որից էլ պրս. [arabic word] yašb, արաբ. [arabic word] уašm «յասպիս» ևն։-Հիւբշ. 36հ։
• ԳԴ, էջ 49 (yašm բառի տակ) պար-սիկ ձևից է հանում։ ՆՀԲ յիշում է յն. լտ. իտալ. և պրս. ձևերը։